Երբ Ռիննա Կուկը իմացավ, որ իր 9-ամյա սիրելի շունը` Ռոմեոն մահացու հիվանդ է, նա քիչ էր մնում խելագարվեր վշտից: Նրանք միասին մի ողջ կյանք էին ապրել, անցել դժվարությունների ու ուրախությունների միջով: Ռինան որոշեց՝ ինչ էլ որ լինի, իր շունը կյանքի վերջին օրերը պետք է շատ երջանիկ ապրի: Դրա համար հոգատար տիրուհին կազմեց իրականացող երազանքների ցուցակ ու գործի անցավ`
1. Ամենօրյա զբոսանք այգում
2. «հայրիկի» հետ նախաճաշ անկողնում
3. փաբում գարեջուր խմել
4. հայտնի աստղի հետ հանդիպել
5. զբոսնել հրշեջ մեքենայով
6. մերսում մոմի լույսերի ներքո
7. շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ
8. անմոռանալի ծննդյան արարողություն կազմակերպել
9. անօթևան կենդանիների տանը օգնել
10. ՄաքԴոնալդսում չիզբուրգեր ուտել
11. Նոր տարին միասին նշել
12. Շների համար պաղպաղակ ուտել
13. ԱՄՆ-ում լինել
14. Շների ժամադրության այցելել
15. ուտել ամեն ինչ, ինչ սիրտը կուզի
16. շների գեղեցկության սրահ այցելել
Ռոմեոյի կյանքի վերջին տարին իրոք ամենաերջանիկն էր` շնորհիվ այդքան մեծ սիրո, որը նրա հանդեպ տածում էր իր տիրուհին:
Աղբյուրը` INFOmanka