Իրականացավ…Վերջապես քաղաքի ամենալավ տղան քեզ հանդիպման առաջարկ է արել: Սավառնում ես երկնքում ու երջանկությունից թռչկոտում… բայց սպասի´ր, հանդիպումը սարերից այն կողմ չէ: Երբ գիտակցես դա, կսկսես անհանգստանալ ու մտածել, որ հանդիպմանը կկորցնես ինքնատիրապետումդ ու քեզ հիմարի պես կպահես: Թեստը կօգնի քեզ խուսափել նման անհանգստությունից` հրավիրելով քեզ փորձնական առաջին հանդիպման:

 

 

1. Ինչպե՞ս ես պատրաստվելու հանդիպմանը

ա. կփորփրեմ զգեստապահարանս` մեկ անգամ ևս համոզվելով, որ հագնելու կարգին բան չունեմ

բ. լոգանք կընդունեմ, մատնահարդարում կանեմ, կսանրվեմ ու դուրս կգամ տնից

գ. խենթի պես կնետվեմ սենյակից սենյակ, հետո ընկերուհուս կզանգեմ. գուցե մի օգտակար խորհուրդ տա

դ. անհանգստանալու բան չկա, ամեն ինչ կանեմ այնպես, ինչպես միշտ:

 

2. Քնից առաջ ինչի՞ մասին ես մտածելու.

ա. այն մասին, թե ինչ լավ ժամանակ ենք անցկացնելու միասին

բ. կփորձեմ ոչ մի բանի մասին չերազել

գ. կպատկերացնեմ մեր հանդիպումը ամենայն մանրամասնությամբ

դ. հաստատ ամբողջ գիշեր չեմ քնի և առավոտյան տեսքս ահավոր կլինի:

 

 

3. Վստահ ենք, որ փորձելու ես անմոռանալի տպավորություն թողնել: Ինչպե՞ս է դա քեզ հաջողվելու.

ա. շատ կարճ ու բաց զգեստ կհագնեմ

բ. ոչիչնչ էլ չեմ անի. թող տեսնի ինձ այնպիսին, ինչպիսին կամ

գ. առանց ավելորդ ջանքերի էլ տեսքս հրաշալի է: Տղաներն ասում են, որ անկրկնելի եմ

դ. ուշադիր կլսեմ ՆՐԱ արտաբերած ամեն մի բառը: Տղաները սիրում են, երբ իրենց ուշադիր լսում են:

 

 

4. Քեզ դուր չի գալիս այն վայրը, որտեղ ՆԱ քեզ ժամադրել է: Ինչո՞ւ.

ա. կինոթատրոնի ժամանակներն անցել են, կարող էր գոնե ակումբ հրավիրել

բ. չեմ սիրում դիսկոտեկները. կցանկանայի նրա հետ մենակ մնալ

գ. սրճարանն առաջին հանդիպման համար այնքան էլ հարմար վայր չէ

դ. ավտոբուսո՞ւմ. երբե´ք:

 

 

5. Հասել ես ժամադրավայր: Ինչպե՞ս ես ողջունելու ՆՐԱՆ.

ա. կհամբուրեմ այտը

բ. կժպտամ և կասեմ, որ ուրախ եմ իրեն տեսնել

գ. կմոտենամ ու կհարցնեմ, թե արդյոք երկա՞ր է սպասել

դ. կտեսնեմ` ինչպես է ինձ ողջունում ու նույն կերպ էլ կարձագանքեմ:

 

 

6. Մի փոքր ուշացել ես: Ինչպե՞ս ես արդարանալու:

ա. կներես, տատիկս էր զանգել ու ոչ մի կերպ չկարողացա ընդհատել խոսակցությունը

բ. մի´ զայրացիր, ավտոբուսն էր փչացել, փողոցում ավտովթար էր, դե, իսկ քաղաքի խցանումների մասին գիտես

գ. ներողություն, ժամանակի մեջ չտեղավորվեցի: Հուսով եմ` չես զղջում, որ այսքան երկար սպասել ես ինձ

դ. Ուշացե՞լ եմ: Հիմա գնա՞մ, թե՞ ոնց:

 

 

7. Ինչպե՞ս ես սկսելու խոսակցությունը.

ա. կհետաքրքրվեմ` ինչո՞վ է զբաղվում, ի՞նչ երաժշտություն է լսում և այլն

բ. կպատմեմ իմ մասին

գ. կպատմեմ դժվարություններիս ու խնդիրներիս մասին. թող մի քիչ խղճա ինձ

դ. եթե հրավիրել է, թող ինքն էլ սկսի:

 

 

8. ՆԱ մեկ ժամ անընդմեջ խոսում է միայն իր մասին: Արդեն զզվել ես լսել, թե ինչպես է իր ընկերների հետ ֆուտբոլ դիտում: Ի՞նչ կմտածես.

ա. հիմարի մեկն է. սպանեց իր ֆուտբոլով

բ. նա պատմում է տպավորությունների մասին, և դա շատ հաճելի է

գ. ինչո՞ւ է ինձ այդ ամենի մասին պատմում. իմ ինչ գործն է

դ. երևի այդ ամենը լարվածության պատճառով է:

 

 

9. Քո կարծիքով, ՆԱ առաջինը ի՞նչ կնկատի քո մեջ.

ա. հետաքրքիր էակ ու հրաշալի զրուցակից լինելս

բ. որ ամենագեղեցիկն եմ. բոլոր տղաներն էլ կցանկանային նրա փոխարեն լինել

գ. քնքուշ ու զարմանալի եմ և հանուն ինձ արժե սխրանքներ գործել

դ. միակն եմ, ով ընդունակ է հասկանալ իրեն:

 

 

10. Ի՞նչ կցանկանայիր թաքցնել նրանից.

ա. անհանգստությունս

բ. սիրահարվածությունս. նա ինձ շատ է դուր գալիս

գ. իր հետ ողջ կյանքն անցկացնելու երազանքս

դ. ընկերուհուս հետ հանդիպելու ցանկությունը. կցանկանայի տեսնել նրան ու պարծենալ, որ այս տղան ինձ է բաժին ընկել, այլ ոչ իրեն:

 

 

11. Ինչպե՞ս կարձագանքես, եթե ՆԱ ողջ երեկոյի ընթացքում պատմի նախկին ընկերուհու հետ բաժանման ու իր տառապանքների մասին.

ա. կօգնեմ նրան հաղթահարել բաժանման դառնությունը

բ. ջերմություն կցուցաբերեմ

գ. կփորձեմ համոզել, որ դա դեռ աշխարհի վերջը չէ

դ. կասեմ, որ ես իրեն հետ երբեք այդպես չէի վարվի:

 

 

12. Հնարավոր է` փոխադարձ շփումից հասկանաս, որ այդ տղան քեզ համար չէ: Ինչպե՞ս կվարվես.

ա. կհամբերեմ մինչև վերջ. չէ՞ որ ինքս եմ համաձայնել իր հետ հանդիպել

բ. կատարյալ մարդիկ չկան: Հնարավոր է` նա էլ այդքան վատը չէ

գ. ժամանակս իզուր չեմ վատնի: Կասեմ, որ մոռացել էի անհետաձգելի գործերիս մասին և կհեռանամ

դ. թաքուն կզանգեմ ընկերուհուս, որ գա ու փրկի ինձ նրա ճանկերից:

 

 

13. Կարծես թե ամեն ինչ կարգին է, բայց ՆԱ հաջորդ հանդիպման մասին ոչինչ չի ակնարկում: Ի՞նչ կանես այդ դեպքում.

ա. ինքս որևէ տարբերակ կառաջարկեմ

բ. ոչինչ էլ չեմ անի: Դեռ չգիտի` ում է ձեռքից բաց թողնում

գ. ինչ արած, երևի միմյանց համար ստեղծված չենք

դ. կհետաքրքրվեմ, թե ինչ ծրագրեր ունի: Եթե զբաղված չէ, նրան մեր տուն կհրավիրեմ:

 

 

14. Նա քեզ մինչև տուն ուղեկցեց: Հրաժեշտ տալու ժամանակն է: Ինչպե՞ս եք բաժանվելու.

ա. կհամբուրվենք և կասեմ, որ հրաշալի երեկո անցկացրի

բ. եթե համբուրի ինձ, կարձագանքեմ նրան.

գ. կրքոտ համբույր կտամ ու կհեռանամ

դ. եթե համբուրվենք, նա կմտածի, որ չափազանց հասանելի աղջիկ եմ: Ինքս էլ չգիտեմ, թե ինչ կանեմ, բայց գիտեմ, որ հաստատ անհանգստանալու եմ:

 

 

15. Ահա և ավարտվեց հանդիպումը: Շատ կցանկանայիր նրան կրկին տեսնել կամ գոնե ձայնը լսել: Ինչպե՞ս կվարվես.

ա. հաստատ առաջինը չեմ զանգի: Տղաները գնահատում են այն աղջիներին, որոնց պետք է նվաճել.

բ. կարծում եմ` նրան դուր եմ եկել, նրան առաջինը կզանգեմ

գ. անհամբերությունից կմեռնեմ, բայց առաջինը նրան չեմ զանգի

դ. հանդիպումից անմիջապես հետո կզանգեմ նրան և կասեմ, որ այսուհետև միայն մահը կբաժանի մեզ:

 

 

Հաշվի’ր միավորները

 

1.         ա-5     բ-15     գ-10     դ-20

2.         ա-10   բ-20     գ-15     դ-5

3.         ա-5     բ-15     գ-20     դ-10

4.         ա-20   բ-10     գ-5       դ-15

5.         ա-20   բ-15     գ-10     դ-5

6.         ա-15   բ-5       գ-10     դ-20

7.         ա-10   բ-20     գ-15     դ-5

8.         ա-20   բ-10     գ-5       դ-15

9.         ա-15   բ-20     գ-5       դ-10

10.       ա-5     բ-15     գ-10     դ-20

11.       ա-20   բ-5       գ-15     դ-10

12.       ա-5     բ-10     գ-20     դ-15

13.       ա-10   բ-20     գ-5       դ-15

14.       ա-15   բ-10     գ-20     դ-5

15.       ա-20   բ-15     գ-5       դ-10

 

 

 

75-100 միավոր

Խելացի, նուրբ ու զգացմունքային, բայց ոչ ինքնավստահ աղջիկ ես: Միշտ թերագնահատում ես ուժերդ և փորձում քողարկել համեստությունդ: Ցավոք, շատ դեպքերում դա քեզ չի հաջողվում:

 

Միշտ փորձում ես բարձունքում լինել և դրան հասնելու համար գործադրում ու լարում ես բոլոր ջանքերդ: Դրա հետևանքով դիրքերդ զիջում ես քեզանից ավելի ինքնավստահ ու համարձակ աղջիկներին:

 

Ճիշտ է, համեստ աղջիկները գրավում են տղաներին, քանի որ նրանց մեջ արթնանում է թույլ սեռին պաշտպանելու ու խնամելու բնազդը, բայց բարդույթների դեմ կարելի է ու պետք է պայքարել. օրինակ` շփման հմտությունները զարգացնելով: Սկսիր շփվել այն մարդկանց հետ, ովքեր անտարբեր են քո հանդեպ, ինչպես խանութի վաճառողուհին կամ պատահական անցորդը: Փորձիր նրանց հետ խոսակցություն սկսել ու զրույցի բռնվել: Մի քանի փորձից հետո հանդիպումները կդադարեն փորձություն լինել և ուրախություն կպարգևեն քեզ:

 

 

105-160 միավոր

Կարողանում ես տղային հասկացնել, որ հետաքրքրված ես իրենով: Այդպես շարժում ես նրա ինքնասիրությունը: Բայց արդյոք չե՞ս չափազանցնում նրա իրական և մտացածին առավելությունների մասին պատկերացումներդ: Խելացի տղնի կհասկանա, որ փորձում ես խաղալ իր զգացմունքների հետ, իսկ հիմարն ու անխելքը…քեզ համար չէ:

 

Պետք չէ ՆՐԱՆ միանգամից ցույց տալ, որ պատրաստ ես դառնալու նրա կյանքի իմաստը, սիրել մինչև մահ և հավատարիմ մնալ ամբողջ կյանքում: Այդպիսի ճնշումը կարող է վախեցնել տղային: Սկզբնական շրջանում փորձիր ավելի համեստ լինել և ցույց մի տուր համակրանքդ:

 

165-225 միավոր

Շատ գրավիչ ես: Տղաների խելքը գնում է քեզ համար: Այդուհանդերձ, իսկական սիրո ու զգացմունքների դեռ պատրաստ չես, քանի որ սիրում ես խաղալ տղաների զգացմունքների հետ: Նրանք լուսավորում են գորշ իրականությունդ: Մեր խորհուրդը քեզ. սիրահարվածությունը մի վերածի խաղի կամ ինքնահաստատման միջոցի: Փնտրիր քեզ արժանի զուգընկերոջ:

 

230-300 միավոր

Կանացի ես և հումորով, բայց, չգիտես ինչու, կարծում ես, թե իրավունք ունես ստորացնել հակառակ սեռի ներկայացուցչին: Անշուշտ խելացի ես, բայց խելացի մարդը չի պահանջում իր ընկերոջից անսահման ու կուրորեն սիրել իրեն` գիտակցելով, որ այդպես չի լինում: Անիմաստ եսասիրությունդ ի վերջո կհանգեցնի նրան, որ տղաները կխուսափեն քեզ հետ շփվելուց: Գեղեցիկ, բայց սառնասիրտ ու չար կանայք լավն են միայն գրքերում: Իրական կյանքում նրանց վիճակված է միայնակ լինել: Հերիք է տղային ցուցադրես, որ նրա բախտը բերել է քո հարցում: Ուժեղ տղամարդը թույլ չի տա, որ ոտքերդ իր վրա սրբես, իսկ թուլամորթները քեզ հաստատ չեն հետաքրքրի: