«Սառույցով դույլ» բարեգործական ակցիան մեծ թափ է հավաքում:
Համաշխարհային աստղերին միանում են նաև մարզաշխարհի ներկայացուցիչները: Ակցիային միացել են անգամ Ֆուտբոլի Դորտմունդի «Բորուսիա»-ի գրեթե բոլոր ֆուտբոլիստները` միմայնց փոխանցելով «Սառույցով դույլի» մարտահրավերը` առաջարկում են կամ ջուր լցնել իրենց վրա, կամ բարեգործական հիմնադրամին փոխանցել ինչ-որ գումար: Մինչ այս պահը բարեգործական հիմնադրամը հավաքել է արդեն 22,9 միլիոն դոլար: Հոլիվուդյան մի շարք աստղեր, քաղաքական և հասարակական գործիչներ մասնակցել են ակցիային: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն մի քանի անգամ կլորիկ գումար է փոխանցել հիմնադրամին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, եթե 24 ժամվա ընթացքում առաջադրված մասնակիցը չի կատարում գործողությունը, ապա պետք էգումար նվիրաբերի
ամերիկյան «ALS Association» բարեգործական կազմակերպությանը։
Այս գործողությունը, որին միացել են մի շարք ամերիկացի աստղեր, հայտնի է դարձել 2014 թվականի ամռանը Միացյալ Նահանգներում: