Aroxj.am-ը գրում է.
Հղիության ամբողջ ընթացքում կինը առավելագույնը պետք է հավաքի է 10-12 կգ քաշ: Ընդ որում, առաջին եռամսյակում ապագա մայրիկները հավաքում են այս քաշի 10%, երկրորդում`20-30%, իսկ երրորդում` 60%: Որպեսզի հնարավոր լինի վերահսկել քաշի ավելացումը մինչև հղիության առաջին օրերին հարկավոր է ճշգրիտ իմանալ կնոջ քաշը, որպեսզի հնարավոր լինի վերահսկել հետագա ընթացքը: Հետաքրքրական է, որ հիմնականում գեր կանայք, ավելի քիչ են քաշ հավաքում, քան նիհարները: Գեր կանանց մոտ քաշի ավելացումը նորմայի սահմաններում պետք է լինի՝ 7-8 կգ, իսկ նիհարների մոտ` 12-16կգ:
Նիհար կանանց պետք է հատուկ չափումներ, քանի որ, որպես կանոն, նրանք ուտում են քիչ: Եվ եթե նրանց չի հաջողվում հավաքել բավարար քաշ, ապագա երեխայի մոտ կարող են առողջական խնդիրներ առաջանալ, թերհասությունից մինչև բազմաթիվ արատներ: Նիհար ապագա մայրիկներին բժիշկները խորհուրդ են տալիս ուտել սովորականից ավելի շատ: Գեր կանանց դեպքում, ընդհակառակը հարկավոր է հետևել սննդին ու զսպել ախորժակը, որպեսզի կինը նորմայից շատ քաշ չահավաքի:
Մասնագետները կազմել են հղիության ընթացքում կանանց քաշի ավելացման յուրահատուկ սխեմա, որի դեպքում երեխան առողջ կծնվի, հղիությունն էլ կանցնի առանց խնդիրների:
I եռամսյակ
Այս շրջանում քաշ ձեռք բերելը և կորցնելը համարվում է նորմալ երևույթ: Ապագա մայրերը միջինը հավաքում են 1.5-2.5 կգ.` կախված մեկնարկային քաշից
Շարունակությունը` այստեղ: