Հայաստանյան հասարակական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչները և ուսանողները օգոստոսի 4-17-ը ՌԴ Պյատիգորսկ քաղաքում մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին: Երկու փուլով անցկացվող ծրագրին մասնակցում է ԱՊՀ տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրների 18-30 տարեկան 2500 երիտասարդ: Տասնհինգ անդամից բաղկացած հայկական պատվիրակությունը ֆորումը հետաքրքիր է համարում և արդեն հասցրել է իրեն լավագույնս դրսևորել:


Պյատիգորսկից «Արմենպրես»-ի հետ զրույցում միջազգային երիտասարդական համաժողովում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Ռուբինա Մնացականյանը նշեց, որ մեր երկիրը ֆորումին առաջին անգամ է մասնակցում:

 

«Մաշուկ» միջազգային երիտասարդական ֆորումն առաջնորդվում է այն կարգախոսով, որ ապագան երիտասարդների ձեռքում է, և այնպես է անում, որ մասնակիցները հետագայում հասարակությանն ինչ-որ օգուտ տան»,-նշեց Ռուբինա Մնացականյանը:

 

Ծրագիրն ունի մի շարք թեմատիկ ուղղվածություններ՝ քաղաքացիական նախաձեռնություններ և քաղաքականություն, կրթություն և դաստիարակություն, ինֆորմացիոն համակարգեր, տնտեսություն և ձեռներեցություն, զբոսաշրջություն, արվեստ և մշակույթ, որոնց շուրջ անցկացվում են քննարկումներ։

 

«Այստեղ են գալիս տարբեր փորձագետներ և մասնագետներ, ովքեր դասընթացներ են անցկացնում այն մասին, թե ինչպես հասնել հաջողության, սովորեցնում են առաջնորդ լինելու համար անհրաժեշտ հմտություններ և այլն: Երկու օր առաջ այստեղ էր եկել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով հանդիպեց երիտասարդների հետ և պատասխանեց նրանց հարցերին: Մեզ այցելել են նաև հայտնի  դերասաններ Գոշա Կուցենկոն, Սերգեյ Բեզրուկովը և այլք»,-նշեց հայկական պատվիրակության անդամը:

 

Նրա խոսքով, «Մաշուկ»-ի բոլոր մասնակիցները հետագայում դառնում են պահանջված մասնագետներ:  «Եթե ինչ-որ գաղափարներ ունես, կարող ես դրանք զարգացնել՝ ներկայացնել ֆորումին ու շահել գումար՝ դրանք իրագործելու համար»,-հավելեց Ռուբինա Մնացականյանը:

 

Հայկական պատվիրակությունը մասնակցում է  նաև ճանաչողական էքսկուրսիաների: «Հենց նոր վերադարձել ենք մի սեմինարից, որի ժամանակ տարբեր երկրների ներկայացուցիչներ խոսում էին իրենց երկրի մշակույթի մասին, մենք երգեցինք ՀՀ օրհներգը, պարեցինք, պատմեցինք մեր ավանդույթների մասին: Տարբեր մարդկանց հետ ենք ծանոթանում, տեղեկանում ենք իրենց երկրների մասին, մեր երկրից ենք պատմում: Հայկական պատվիրակությանը շատ լավ են դիմավորում, քաղաքում շատ հայեր կան, հայերին էլ շատ են սիրում և առանձնահատուկ վերաբերմունք  ցույց տալիս: Անգամ մեր ղեկավարին ասել են, որ մեզ շատ լավ ենք դրսևորում»,-հավելեց Մնացականյանը:

 

Հինգերորդ հոբելյանական «Մաշուկ» երիտասարդական համաժողովը սոցիալ-կրթական նախագիծ էորն ուղղված է տնտեսական,կրթականքաղաքականգիտական և այլ ոլորտներում ակտիվ 

երիտասարդների ու երիտասարդական խմբերի նախաձեռնությունների բացահայտմանն ու աջակցմանըՀամաժողովը նպատակ ունի ինտեգրել ակտիÕ ¾ երիտասարդներին արդի խնդիրների լուծման գործընթացին:


Ռոզա Գրիգորյան