Կարեն Ասլանյանի համար դերասան դառնալը երազանք էր այնքան ժամանակ, մինչեւ որոշեց այն նպատակ դարձնել:): “Շանթ”-ի “Անցյալի ստվերներ” սերիալում Տիգրանի դերակատարը լուսանկարվել է BRAVO.am-ի համար եւ անկեղծ զրույց ունեցել:
Ծնողներիս հետ որոշել էինք, որ պետք է անպայման բժիշկ դառնամ:Երկընտրանքի առջեւ էի կանգնած. ուղեղս ընտրում էր բժշկի մասնագիտությունը, իսկ սիրտս` դերասանի: Ավարտական դասարանում, երբ լուրջ նախապատրաստվում էի Բժշկական համալսարանի քննություններին, որոշումս կտրուկ փոխեցի` գաղտնի պարապելով նաեւ Թատերական ինստիտուտի համար: Արձագանքը, բնականաբար, դրական չէր, նաեւ չէին հավատում, որ կընդունվեմ: Ամեն ինչ, սակայն, բարեհաջող ավարտվեց:
Այն երջանիկներից եմ, ով սովորել է Վիգեն Չալդրանյանի, Ռաֆայել Քոթանջյանի արվեստանոցում: Շատ եմ կարեւորում մասնագիտական կրթությունը եւ կարծում եմ, որ ձեռք բերած գիտելիքները պետք է կիրառել ինչպես թատրոնում եւ ֆիլմերում, այնպես էլ սերիալներում:
Նկարահանվել եմ Քրիստինե Պեպելյանի “Մեծ սեր” տեսահոլովակում, էպիզոդիկ դերով հանդես եմ եկել “Քույրը” սերիալում, “Հայրենիքի զինվոր” սոցիալական գովազդում:
Եղել են դեպքեր, երբ քասթինգի ժամանակ մերժվել եմ, բայց չեմ հուսահատվել:Միշտ պետք է առաջ շարժվել:
“Անցյալի ստվերներ” սերիալում նկարահանվելու առաջարկը շատ պատահական ստացա. Տիգրանին մարմնավորող Վարդան Արզումանյանը հարգելի պատճառով պետք է բացակայեր երկրից: Նրան նմանակելու փոխարեն փորձեցի խաղալ իմ պատկերացրած կերպարը, կարծում եմ` ստացվում է:
Դերասանի համար կարեւոր է թե՛ էկրանը, թե՛ թատրոնը, այդ իսկ պատճառով փորձում եմ համատեղել: Պատրաստվում եմ Համազգային թատրոնի հերթական ներկայացմանը:
Կմարմնավորեմ ցանկացած կերպար, բայց ոչինչ եւ ոչ ոք չի կարող ինձ համոզել խաղալ նույնասեռականի դեր: Բաց տեսարաններից չեմ խուսափի, պարզապես պետք է նկարահանումը լինի գրագետ եւ պրոֆեսիոնալ` զերծ գռեհկությունից:
Շարունակությունը` այստեղ: