Հեղինակավոր «Ֆիլդս» մրցանակը, որը լայնորեն հայտնի է նաև որպես «Նոբելյան մրցանակ» մաթեմատիկայի ոլորտում, 78 տարվա ընթացքում առաջին անգամ հանձնվել է կին գիտնականի:  2014 թվականի դափնեկիրն է Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր, Իրանում ծնված Միրիամ Միրզահանին, հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ստենֆորդի համալսարանի կայքը:


Միրզահանին հույս է հայտնել, որ իր հաղթանակը կոգեշնչի երիտասարդ կին գիտնականներին ու մաթեմատիկոսներին: «Սա մեծ պատիվ է ինձ համար: Ուրախ կլինեմ, եթե այն ոգեշնչի երիտասարդ կին գիտնականներին և մաթեմատիկոսներին: Համոզված եմ, որ գալիք տարիներին ավելի շատ կանայք կնվաճեն նման մրցանակներ»,- ասել է նա:

 

Մրցանակը նրան է հանձնվել Ռիմանի մակերևույթների երկրաչափությունում և դինամիկայում, ինչպես նաև դրանց տարածքային մոդուլներում ունեցած ներդրման համար:

 

«Ֆիլդս» մրցանակը շնորհվում է 1936 թվականից` 4 տարին մեկ։