Life.panorama.am-ը գրում է.


Վերջերս «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոնում մեծ հաջողություններ գրանցած «Պենելոպե» մոնոներկայացման դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը, ով այժմ նկարահանվում է նաև «Հարազատ թշնամի» սերիալում, նույնպիսի  աշխույժ և կենսախինդ անձնավորություն է, ինչպիսին երևում է էկրաններից: Life.panorama.am-ը Ագնեսայի հետ զրուցել է նրա դերասանական գործունեությունից, կերտած կերպարներից, անձնական կյանքի հետ կապված ցանկություններից և այլ թեմաներից:


- Գիտենք, որ ինքնաքննադատաբար եք մոտենում ձեր աշխատանքին, «Պենելոպեում» կերտած ձեր կերպարի հանդե՞պ էլ եք  այդ մոտեցումը ցուցաբերել:


- Ես առհասարակ, ինքնաքննադատաբար եմ մոտենում իմ ամեն գործին: Երբեմն, մոնոներկայացումներից հետո մայրիկիս, ով իմ առաջին քննադատն է,  ասում էի.   «Չես պատկերացնի՝ ինչ վատ եմ խաղացել» (ծիծաղում է): Բայց, փաստորեն, այն մեծ հաջողություններ գրանցեց և ընդլայնեց հրավերների շրջանակը:


-Պարոնյանի թատրոնում «Տիկին մինիստրուհի» ներկայացման շրջանակներում  կերտած կերպարը ձեզ հեգեհարազա՞տ է:


-Կարող եմ ասել, որ հանդիսատեսը հիշել է իմ կերպարը, իսկ դա ամենակարևորն է:  Այդտեղ ես շատ խորը մարդու չեմ մարմնավորում, բայց ես սիրում եմ նրան, իմ կերպարը վառ է ու պայծառ, ես նրան հետին պլան չեմ մղել:

 

-«Հարազատ թշնամի» սերիալում առաջին անգամ  հանդես եկաք բացասական  էլեմենտներ պարունակող դերով.  հետաքրքի՞ր է նման  կերպարներ մարմնավորելը:


-Հետաքրքիր չի լինի, եթե դերասանուհին անընդհատ դրական կերպարներում հանդես գա:  Այն, ինչ անում է սերիալի իմ հերոսուհին, արդարացված է, եթե,  անգամ, նա դիմում է վատ քայլերի, դա ունի իր դրդապատճառները:

 

Շարունակությունը` այստեղ: