Life.panorama.am-ը գրում է.


Յուրաքանչյուր մասնագիտական գործունեություն ունի իր լավ և վատ կողմերը, ինչը պայմանավորված է աշխատանքի բնույթից, գրաֆիկից, ծանրաբեռնվածության աստիճանից, աշխատավայրի պայմաններից և, ինչու ոչ, աշխատավարձից:


Եթե այս բոլոր պայմանները գոհացնում են մարդուն, նա կարող է երկար ժամանակ արդյունավետ գործել, իսկ եթե ոչ` կարող է առաջանալ լարված վիճակ, մշտական հոգնածություն, անքնություն, թուլություն, հուզական սպառման զգացողություն, այլ կերպ ասած` առաջանում է «մասնագիտական այրում»: Հնարավոր է խուսափել դրանից, սակայն հակառակ դեպքում անհրաժեշտ է`

 
Գտնել «երջանկության բանալին». մեկի համար երջանկությունն իր սիրելին է, մյուսի համար` սիրած գործը, մեկ ուրիշի համար` ստեղծագործելու հնարավորությունը:
 
Չկուտակել բացասական հույզերը, անմիջապես արտահայտել դրանք:
 
Ժամանակ հատկացնել ընտանիքի անդամների, ընկերների հետ շփմանը:
 
Տարբերակել առաջնային խնդիրները ոչ այնքան կարևորներից:

 

Շարունակությունը` այստեղ: