Life.panorama.am-ը գրում է.


«Ժամանակը ոսկի է»   հայտնի ասացվածը արդի ժամանակներում փոխել է իր նշանակությունը: Հայտնի վերլուծաբան Մարկ Գոբեն այն վերաձևակերպել է հետևյալ կերպ. «Ժամանակն ավելին է, քան ոսկին»: Եվ նրա հետ դժվար է չհամաձայնվել: Ժամանակը հզոր ռեսուրս է, որի սխալ կառավարումը կարող է խաթարել ոչ միայն աշխատանքային գործընթացը, այլև մարդու ողջ պլանները: Կազմակերպություններում ժամանակի սխալ կառավարման ազդակներ կարող են լինել հետևյալ իրավիճակները.


Օրվա ընթացքում հստակ աշխատանքների ցուցակի բացակայությունը

 

Քարտուղարի  կամ օգնականի՝ իր ղեկավարի գործողությունների բնույթը, ժամկետները և հերթականությունը հստակ չիմանալը:

 

Ժամանակի բացակայության պատճառով աշխատանքային պարտականությունները տանը ավարտին հասցնելը:

 

Հաճախակի զանգերը կամ այցելություններ, որոնք չեն թողնում կենտրոնանալ կոնկրետ գործունեության վրա:

 

Ղեկավարը կատարում է իր ենթակաների պարտականությունները և նրան թվում է, թե նա ավելի լավ կարող է անել դրանք:

 

Շարունակությունը` այստեղ: