Life.panorama.am-ը գրում է.
Ալեքսանդր Փոփը ծնվել է 1688 թ.-ի մայիսի 27-ին: Եղել է անգլիացի բանաստեղծ, ռացիոնալիստ և կլասիցիստ, ընդօրինակել է անտիկ հեղինակներին: Հեղինակել է «Վինձորյան անտառ» հովվերգական պոեմը (1713), «Հյուսքի առևանգումը» (1712), «Դունիսական» (1728), «Նոր Դունիսական» (1742) երգիծական պոեմները, «Փորձ մարդու մասին» (1732-1734), «Փորձ քննադատության մասին» (1711) չափածո տրակտատները: Թարգմանել է Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»։ Ալեքսանդր Փոփը մահացել է 1744 թ.-ի մայիսի 30-ին:
1. Բոլորս լողում ենք օվկիանոսի ալիքներում. ուղեղը մեր կողմնացույցն է, իսկ կրքերը` քամին, որ մեզ քշում է:
2. Մարդկանցից շատերը շփման կարիք են զգում ոչ այնքան լսելու, որքան խոսելու համար:
3. Տրվել զայրույթին նշանակում է ձեզ վրա բաց թողնել ուրիշի սխալները:
4. Ստորացվածին ձեռք մեկնելն ամենագեղեցիկ բանն է, որին ունակ է մարդը:
5. Այն, ինչ առաքինություն է համարվում կնոջ համար, շատ է տարբերվում տղամարդկանց համար այդ հասկացությունից: Շատ լավ կինը շատ խղճուկ տղամարդ կլիներ:
6. Յուրաքանչյուր մարդու մեջ փառասիրությունը ճիշտ այնքան է, որքան պակասում է խելքը:
7. Նա, ով ստում է, իրեն հաշիվ չի տալիս, թե որքան դժվար խնդրի առջև է կանգնում: Քանզի դեռ քսան անգամ պետք է ստի, որպեսզի պաշտպանի իր առաջին սուտը:
8. Բառերը նման են տերևների. ծառի վրա որքան շատ են տերևները, այնքան քիչ են պտուղները:
Շարունակությունը` այստեղ: