«Վիտամի ակումբ»–ի դերասան Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանագոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման, ինչպես նաև դիվերսիոն հարձակումների դեպքերի։
Գրառման մեջ ասվում է. «Էս ինչ ա կատարվում մեր սահմանին Աստված իմ…
Եթե պատերազմ ա ասեք իմանանք ինչ ենք անում, թե չե առավոտ արթնանում ես ու ամբողջ երկիրը, հեռուստահաղորդումները, Քիմ Քարդաշյանի մասին նորությունները, նոր տեսահոլովակները, հայ աստղերի ամառային հանգստի նկարները և մարդկանց էժան մատերիալիստական պահվածքը քեզ հուշում են, որ մեր երկիրը շարունակում է իր վաղեմի բռնած և արդեն սովորական դարձած կյանքը, բայց ՏԵՆՑ ՉԻ!!!! ՄԵՐ ՎՐԱ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ!!!
Էլ չեմ կարողանում կարդալ զինվորի հերթական մահվան մասին…
ԻՆՉ ա պետք, ասեք անենք, մի պահ մոռացեք ամեն ինչ, կենտրոնացեք!!! Մենակ լսում ենք որ թշնամուն կջախջախենք ու եսիմ ինչ կանենք! ԲԱ ԻՆՉԻ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ ՈՒ ՓԱԿՈՒՄ ԷՍ ՀԱՐՑԸ!!»։