Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ մի խումբ մտավորականների: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մրցույթ-փառատոնն անցկացվում է Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:  


Հանրապետության վարչապետին են ներկայացվել փառատոնի նախապատրաստական աշխատանքները, քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր: Որոշվել է 2014 թ. այն անցկացնել սեպտեմբերին՝ այս անգամ ևս ներգրավելով ՀՀ մարզերը, Երևանը, Արցախը, Ջավախքը:   

Ժյուրիի անդամները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնել հայ գրականության տարածմանը ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: 

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել տարեցտարի փառատոնի մասնակիցների թվի ավելացման փաստը և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս աջակցել դրա անցկացմանը: