ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն օրերս ընդունել է «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիայի» նախագահ Միքայել Մինասյանին: Հանդիպման սկզբում Մ. Մինասյանը ներկայացրել է «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիայի» գործունեությունը, որի նպատակն է ներգրավել Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում ապրող մասնագետներին, միավորել նրանց կարողություններն ու գիտելիքները՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու սփյուռքում «հայի ինքնության» պահպանման:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2015 թ. մայիսի սկզբին Բեռլինում կայանալիք «Գերմանա-հայկական մշակութային օրեր» ծրագրի նախագիծը և դրա իրականացման հետ կապված մի շարք հարցեր: