Tert.am-ը գրում է.
Տարվա ամենաշոգ և ճամփորդական ամենահետաքրքիր գաղափարներ ներշնչող եղանակը և՛ սիրելի է, և՛ անտանալի: Bigpicture-ը ներկայացնում է խորհուրդներ չինական բժշկությունից՝ ամառվա տապին ավելի հեշտ դիմակայելու համար:
1. Անհրաժեշտ է վերահսկել էմոցիաները
Հայտնի է, որ մարդկային էմոցիոնալ ռեակցիաները ազդում են նրանց ներքին օրգանների աշխատանքի վրա, իսկ քանի որ ջերմությունը չինական բժշկության մեջ կապված է ներքին օրգանների հետ, ըստ այդմ՝ ջերմությունն առաջին հերթին՝ ազդում է սրտի վրա: Շոգին դիմակայելու համար շատ կարևոր է ճիշտ սնվել, ճիշտ ըմպելիքներ օգտագործել և ճիշտ ֆիզիկական վարժանք իրականացնել:
2. Անհրաժեշտ է սնվել «զով և սառը խմբերից»
Չինական բժշկության մեջ բոլոր մթերքները բաժանվում են 5 խմբի՝ տաք, գոլ, սովորական, զով և սառը: Բնականաբար՝ շոգ եղանակին անհրաժեշտ է կրճատել տաք սննդի ընդունումը՝ պատրաստված մսից (գառ, հորթ, խոզապուխտ, սալյամի), ակտիվ համեմունքներից՝ կծու պղպեղ, սխտոր, կոճապղպեղ և դարչին:
Օգտագործել կարելի է ցորեն, վայրի բրինձ, բադի, սագի, ձկան, ճագարի միս, խեցգետին, կաղամբի տեսականի, բրոկոլի, քաղցր պղպեղ, սմբուկ, լոլիկ, վարունգ, սունկ, բանան, կիվի, մանդարին, կիտրոն, նարինջ, թուրինջ, փշահաղարջ, խնձոր, հապալաս, հաղարջ, ձմերուկ, մանգո, տանձ, անանուխ, արքայախնձոր, սերկևիլ, ազնվամորի, ելակ և մի շարք այլ մրգային և բանջարեղենային տեսականի:
Շարունակությունը` այստեղ: