Մի քանի օր է, ինչ App Store-ում «Լոկատոր» ընկերության կողմից տեղադրվել է նոր հայկական հավելված՝ Armenian treasures: Թե’ հայրենիքը կարոտած հայերը, թե’ ժամանակի սղության պատճառով հայկական ճարտարապետական կոթողները չտեսած հայերը և թե′ Հայաստա նի մասին հետաքրքվող արտերկրի բնակիչները հնարավորություն ունեն շրջագայելու Հայաստանի պատմական ու ճարտարապետական վայրերով:


Ներկայումս տեղադրված է Տաթևի, Ղազանչեցոցի, Գանձասարի, Գառնիի ու Գեղարդի հավելվածներ՝ ընդ որում Տաթև վանքի հավելվածը կարելի է ձեռք բերել անվճար: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց «Լոկատոր» ՓԲԸ Հանրային կապերի մասնագետ Ռուզան Ապրեսյանը, հավելվածը ներբեռնելուն և բացելուն պես էկրանին հայտվում է տվյալ տարածքի քարտեզը, և, հպվելով ցանկացած սեղմակի, օգտատերը կատարում է վիրտուալ շրջագայություն:


Հավելվածը հնարավորություն է ընձեռում օգտատերերին դիտելու տվյալ հուշակոթողը տարբեր անկյուններից և բարձրությունից, միացնելու գիրասկոպի ռեժիմը,  դիտելու նույնիսկ գոյություն չունեցող հուշակոթողները հավելյալ իրականության, ինչպես նաև այլ ֆունկցիաների միջոցով:


Հավելվածը նախատեսված է iOS պլատֆորմայի համար, համատեղելի է iPad-ի հետ: Հավելվածը ներբեռնելու համար հետևեք այս հղմանը: Տաթև վանքի հավելվածին կարող եք նաև ծանոթանալ դիտելով այս տեսանյութը: