Երեկ ռուս հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը Լատվիայի Ազգային օպերային թատրոնում նշել է իր 60 ամյակը, որին ներկա էին Մաքսիմ Գալկինը, Ալլա Պուգաչովան, Անի Լորակը, Ֆիլիպ Կիրրկորովը, Լերա Կուդրյավցևան, Նիկոլայ Բասկովը, Լեոնիդ Ագուտինը, Անժելիկա Վարումը, Թոմ Ջոնսը և ուրիշ հայտնիներ:
Իգոր Կրուտոյն ասել է. «Երբ ես ապրում էի գյուղում, նույնիսկ չէի էլ երազում իմ 60 ամյակը Ազգային օպերայում նշելու մասին: Այս անգամ ես ինձ մաղթում եմ, որպեսզի իմ 80 ամյակը նշեմ Մեծ թատրոնում»:
Նշենք, որ իրենց ելույթներով հանդես են եկել Ֆիլիպ Կիրկորովը, Թոմ Ջոնսոնը, Լև Լեշենկոն, Անի Լորակը, Լեոնիդ Ագուտինը և ուրիշ հայտնիներ: