Aroxj.am-ը գրում է.

 

Ամառային շոգը ու արևի ճառագայթները իրենց դրական հատկանիշներից բացի ունեն նաև բացասական կողմեր:  Տապը նպաստում է օրգանիզմի ջրազրկմանը:  Ջրազրկումն իր հերթին բերում է օրգանիզմում մի շարք պրոցեսները խաթարմանը, որը կարող է հանգեցնել ինքնազգացողության վատացման, իսկ խորը ու երկարատև ջրազրկումը մի շարք լուրջ առողջական խնդիրների: Սակայն ամեն ինչ այդքան վատ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից և պարտադիր չէ ամառային արևից փախչել ու օրերով մնալ բնակարանում: Ջրազկրկումից խուսափելու միջոցներ կան: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում ջրազրկումը կանխելու 5 միջոց:


Ջուր խմեք: Սա այնքան պարզ է ու ակնհայտ, որ մարդիկ երբեմն մոռանում են այս հանգամանքի մասին ու օրվա ընթացքում ջուր շատ քիչ են օգտագործում: Հիշեք, որ մարդու օրգանիզմի  70 տոկոսը կազմված է ջրից: Ջուրը օրգանիզմի համար կենսական նշանակություն ունի: Աշխատեք օրվա ընթացքում գոնե 2 լիտր ջուր խմել: Ավելի մանրամասն, թե ինչ պարբերականությամբ և որքան ջուր է հարկավոր խմել կարող եք կարդալ այստեղ: (Տես նաև՝ Այս թեմայով բաժնի հղումներ)

 

Սուրճի ավելորդ քանակությունը ավելորդ է:  Թվում է առանց սուրճի հնարավոր չէ թարմանալ ու առույգանալ: Այդպես չէ: Փորձեք մեկ բաժակ սուրճի փոխարեն մեկ բաժակ սառը ջուր և կարճատև ու հեշտ կատարվող վարժություն՝ օրինակ մեջքի ձգումներ, կքանիստ: Սուրճը օրգանիզմից վերցնում է անհրաժեշտ խոնավության մոտ 10 տոկոսը: Հենց դա է պատճառը, որ մենք հաճախ սուրճ խմելուց հետո ծարավում ենք: Սուրճը նպաստում է օրգանիզմի ջրազրկմանը:

 

Շարունակությունը` այստեղ: