Life.panorama.am-ը գրում է.
Մեղրը հրաշալի մթերք է: Բացի նրանից, որ շատ օգտակար է, մեղրը այն եզակի մթերքներից, է, որ չի փչանում: Պատճառը հետևյալն է. Մեղրը շաքար է, իսկ շաքարը խոնավածուծ է, այն բնական վիճակում քիչ ջուր է պարունակում:
Մեղրը շատ ցածր խոնավություն ունի, այդ պատճառով քիչ բակտերիաներ ու միկրոօրգանիզմներ կարող են ապրել տվյալ միջավայրում: Ըստ էության, մեղրը նրանց խեղդում է: Այն փաստը, որ միկրոօրգանիզմները չեն կարող ապրել մեղրի մեջ, նշանակում է, որ չեն կարող փչացնել այն:
Բացի այդ, մեղրը այլ շաքարներից տարբերվում է իր թթվայնությամբ: Մեղրի pH-ն կազմում է 3-4.5 և դա իսկ սպանում է այն ամենը, ինչ կարող է փչացնել մեղրը:
Շարունակությունը` այստեղ: