Tert.am-ը գրում է.
Հնդկաստանի Ասամ նահանգի բնակիչները, ովքեր անելանելի դրության մեջ են հայտնվել երաշտի պատճառով, որոշել են գորտերի ամուսնություն կազմակերպել՝ անձրևի աստվածներին գոհացնելու համար։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, երկկենցաղների ամուսնությունը կազմակերպվել է Դիբրուգար գյուղում։
«Մեր գյուղում այս տարի այնքան քիչ անձրևներ են եկել, որ մասշտաբային երաշտ է սկսվել։ Ուստի անձրևի աստվածներին գոհացնելու համար մենք որոշեցինք 2 գորտի ամուսնացնել»,-ասել է գյուղի առաջնորդներից մեկը։
Նա ընդգծել է, որ աստվածներին գոհացնելու համար գորտերին բռնել են 2 տարբեր գյուղից, ինչից հետո նրանց համար նույնպիսի պսակադրության արարողություն է կազմակերպվել, ինչպես որ արվում է մարդկանց դեպքում։
Շարունակությունը` այստեղ: