Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասի «Արմենիա» դահլիճում մի քանի ժամ շարունակ հնչել է հայկական ժողովրդական երաժշտություն` տեղի «Նոյ» խմբի նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, վկայակոչելով Prensa Armenia.com-ը, «Նոյ»-ի անդամներից և համերգի կազմակերպիչ Առնո Ստեփանյանը նշել է, որ համերգի նպատակը հայկական երաժշտության տարածումն է:


«Նման համերգների առկայությունը հատկապես կարևոր է երեխաների համար, ովքեր հեռու են Հայաստանից և նրանց կապը հայկական մշակույթի հետ ավելի թույլ է»,- ասել է Ստեփանյանը` հավելելով, որ հայկական ժողովրդական երաժշտությունը շատ նման է արգենտինական ֆոլկին, և նրանք փորձում են միաձուլել ռիթմերն ու ոճերը եւ ներկայացնել հայկական ժողովրդական ստեղծագործություններ` նոր գործիքավորմամբ: