Life.panorama.am-ը գրում է.
Բոլորս հաճախ որոշում ենք, որ գոհ չենք մեր կյանքից և երկուշաբթի օրվանից նոր կյանք կսկսենք: Սակայն, այդ երկուշաբթին այդպես էլ չի գալիս: Հոգեբաններն առանձնացրել են 5 խորհուրդ, որոնք կօգնեն իսկապես փոխել կյանքը:
1. Մտածել միայն դրական բաների մասին
Դրական մտածողությունը կյանքի կարևոր բաղադրիչ է: Այն հույս է արթնացնում և ուժ տալիս առաջ գնալու համար: Պետք է միայն հավատալ սեփական ուժերին, համառ և համբերատար լինել. ոչ թե բողոքել և համակերպվել, այլ դրական տրամադրվածությամբ փոխել:
2. Ջնջել «ծուլություն» և «վախ» հասկացությունները
Փոփոխությունը միշտ գործողություններ է ենթադրում՝ երբեմն սխալ, երբեմն անհաջող, սակայն քայլեր՝ ուղղված ինչ-որ բան փոխելուն: Ուստի պետք չէ ծուլանալ և վախենալ դուրս գալ սովորական հարմարավետ վիճակից և նոր իրավիճակ կառուցել: Պետք է հաղթահարել անհաջողության վախը և անել առաջին քայլը:
3. «Եթե ոչ ես, ապա ո՞վ»
Գիտակցեք, որ միայն դուք եք պատասխանատվություն կրում ձեր կյանքի համար և միայն ձեզանից է կախված դրա ընթացքը: Ազատ մարդն ինքն է ընտրում ինչ գույներով ներկել կյանքը: Յուրաքանչյուր փոքր ընտրություն մեզ ազատություն է տալիս: Նույնիսկ եթե ուրիշներն են ձեր փոխարեն ընտրություն կատարում՝ հիշեք, դա նույնպես ձեր ընտրությունն է:
Շարունակությունը` այստեղ: