Հազիվ էինք հասցրել ֆեյսբուքյան մեր էջերում ստատուս գրել, որ վերջապես ամառ է, և հանկարծ արդեն ամռան երկրորդ ամսվա կեսն է:) Եթե դու էլ  շատերի նման ամռան սկիզբը անցկացրել ես համակարգչի առջև` մկնիկը վերև-ներքև անելով, ուրեմն հիմա իսկը ժամանակն է մոռանալ ձանձրույթի մասին և վայելել ամռան վերջին ամիսները:) ESem.am-ը քեզ համար առանձնացրել է 10 քայլ, որոնք պետք է հասնցնել կատարել այս ամռանը:

1. Եթե մանուկ հասակում երազել ես հեծանիվ կամ սքեյթ ունենալ, ուրեմն հենց այս ամառ պետք է իրականացնես երազանքդ: Գնիր դրանցից մեկը, սովորիր վարել այն և անցիր առաջ` քաղաքը բացահայտելու:

 

 

2. Համոզված եմ ընկերներ շատ կունենաս, թեկուզ ոչ մտերիմ, հավաքիր նրանց «իրար գլուխ» և միասին գնացեք պիկնկի: Եթե ձեր ֆինանսները սուղ են, պարտադիր չէ հավաքույթը դարձնել հայավարի` խորոված-քյաբաբով ուտուշ-խմուշ. վերցրեք ձեր իսկ պատրաստած մի քանի բուտերբրոդ, սառը ըմպելիք, խաղաքարտեր, գնդակ, բատմինտոն և մի լավ ուրախացեք բնության գրկում: Անգամ կարող ես գնալ Երևանի այգիներից մեկը` Բուսաբանական կամ Թումանյան այգի:

 

 

3.  Կարծում եմ դու էլ ինձ նման հասցրել ես հոգնել քննական շրջանում մասնագիտական գրքեր կարդալուց: Ժամանակն է գտնես հետաքրքիր մի սիրավեպ, պառկես գամակի վրա և «սուզվես» հերոսների սիրային հույզերի մեջ:

 

 

4. Հայերս ունենք մի տոն, որը թերևս ամենաուրախն ու ամենաերիտասարդականն է: Դա` Վարդավառն է: Հերիք է ամեն անգամ պատուհանից նայելով ջիջիլ ընկնես, այս տարի դու էլ իջիր բակ և իսկական երեխայի պես ուրախացիր ջրի ամեն կաթիլից: Ի դեպ, այս տարի Վարդավառը հուլիսի 27-ին է:

 

 

5. Հասկացանք, որ սելֆին նորաձև է, բայց եթե նկատել ես սոց. ցանցերի էջերիդ բոլոր նկարները միանման են: Ընկերներիդ հետ ֆոտոսեսսիա կազմակերպիր, առանձնացրու մի քանի նորաձև կերպար և հերթով մեկդ մյուսիդ «չխկացրեք»: Այսպես և´ միասին կզվարճանաք և´ նկարներիդ ալբոմը կթարմացնես: Իսկ նորաձև և գրագետ կերպար ստանալու համար կարող ես կարդալ ESem.am-ի նորաձևության մասին անդրադարձները:

 

 

 

6.  Ցերեկվա տապին, երբ մենք շոգում ենք անգամ մեր սեփական ստվերից, փողոց դուրս գալը իսկական խենթություն է: Սակայն տանը ևս կարող ես գտնել հետաքրքիր զբաղմունք. ինքդ քեզ նամակ գրիր, այո´, հենց քեզ: Գրիր թե գալիք տարում ինչ կփոխվի քո կյանքում, ինչպիսին կլինես մեկ տարի անց, ամուր փակիր այն և պահիր դարակումդ: Մեկ տարի անց բացիր այն և համեմատիր նամակդ իրականոության հետ:

 

 

 

7.  Էլ ի՞նչ է պետք ամռանը բացի ադրենալինից:) Մտերիմ ընկերհուդ կամ ընկերոջդ հետ գնա ատրակցիոնների այգի և նստիր ամենավախենալու կարուսելները:) Չմոռնաս հետդ ֆոտոխցիկ վերցնել:

 

 

8. Ինչքան էլ, որ ծովի մասին ստատուսներ գրենք, միևնույն է ունենք-չունենք մի Սևան ունենք: Գոնե մեկ անգամ ընտանիքիդ հետ միասին գնա Սևան և վայելիր հայկական սառը ջուրը:)

 

 

9. Ամառը ամառ չէ առանց խենթությունների և խելահեղ պատմությունների: Ընկերուհիներիդ հետ երեկոյան գնա ակումբ, մի լավ պարիր, իսկ հետո մինչ առավոտ զբոսնեք և դիմավորեք լուսաբացը:) Ակումբում չմոռանաս կոկտեյլ հյուրասիրել քեզ դուր եկած երիտասարդին:) Պատմությունների պակաս հաստատ չես զգա:)

 

 

10. Այս ամենը գուցե և ձանձրալի լինի, եթե սրտումդ չլինի արձակուրդային սիրո թրթիռ:) Համաձայնիր, հրաշալի զգացում է, երբ ստամոքսումդ կարծես թիթեռներ են թռչում:) Անտարբեր մի անցիր շրջակա միջավայրիդ կողքով, գուցե այս ամառը հիշարժան պետք է դարձնի հենց այն երիտասարդը, ում գոյություն մասին անգամ պատկերացում չունեիր:)

 

 


Ես էլ եմ ուզում այսպիսի ամառ:( By Tina