83-ամյա լուսանկարիչ Կեն Հեյմանը վերջերս պահոցներից մեկում մի արկղ է գտել, որում պահված էին 50 տարի առաջ արված մայրերի և իրենց երեխաների լուսանկարները: Այդ լուսանկարներում պատկերված են տարբեր երկրների մայրերը:
Այդ լուսանկարներն ընդգրկվել են «Ընտանիքը» գրքի մեջ, որի հեղինակները լուսանկարիչ Կեն Հեյմանն է և իր ընկերուհին: Այս ջերմ և սիրառատ լուսանկարներում երևում է, թե ինչպես են մայրերը հոգ տանում իրենց երեխաների մասին, ուրախանում, տխրում և խաղում նրանց հետ միասին: