Մարքեթինգային STR Global ընկերությունը գների ուսումնասիրություն է անցկացրել աշխարհի բոլոր 5-աստղանի հյուրանոցներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ուսումնասիրությունների ընթացքում փորձագետները համեմատել են մեկտեղանոց ստանդարտ համարի մեկ գիշերվա գինը մյուսների հետ:

 

Արդյունքում պարզվել է, թե որոնք են ամենաէժան 5-աստղանի հյուրանոցները: Այսպիսով՝ լյուքս տեսակի ամենաէժան հյուրանոցների 15-յակը բացում է Բուլղարիան` ունենալով 1 այդպիսի համարի համար 96 դոլար արժողությամբ հյուրանոց, 2-րդ տեղում է Եգիպտոսը՝ 113 դոլարով, այնուհետև Լեհաստանը՝ 136, Մալթան 141, Պանաման՝ 146, Քենիան՝ 148, Կամբոջան՝ 154, Հնդկաստանը՝ 163, Հունգարիան՝ 164, Նոր Զելանդիան՝ 169, Հորդանանը՝ 180, Վիետնամը՝ 180, Ֆիլիպինները՝ 186, Մալայզիան՝ 187 և Կոլումբիան՝ 196 դոլարով: