Life.panorama.am-ը գրում է.
Մարդու մոտ, ով չի քնել 24 ժամ կարող են հայտնվել շիզոֆրենիային հատուկ ախտանիշներ. նման եզրահանգման է եկել միջազգային ուսումնասիրող թիմը, որի կազմում ընդգրկվել են գիտնականներ Բոննի համալսարանից եւ բրիտանական Թագավորական քոլեջից:
Մինչեւ այս էլ գիտնականները պարզել էին, որ անքուն մեկ գիշեր անցկացնելուց հետո զգալի նվազում է կենտրոնանալու հատկությունը, սակայն առաջին անգամ է հաստատվում, որ կարող են ի հայտ գալ շիզոֆրենիայի տարբեր դրսեւորումներ հիշեցնող ախտանիշներ: Ինչպես հայտնի է, շիզոֆրենիան պսիխոզի քրոնիկական ձեւերից է եւ ներառում է այնպիսի երեւույթներ, ինչպիսին են մտածողության խանգարումը, շրջակա իրականության ոչ ադեկվատ ընկալումը:
Բոննի համալսարանի պրոֆեսոր Ուլրիխ Էտտինգերի խոսքով, համապատասխան փորձին մասնակցել է 18-40 տարեկան 24 կամավոր: Առաջին շաբաթվա ընթացքում նրանք սովորական ռեժիմով քնելու հնարավորություն են ունեցել, սակայն երկրորդ շաբաթվա ընթացքում նրանց ստիպել են արթուն մնալ` զբաղվելով զրույցներով, ֆիլմերի դիտումով, տարբեր խաղերով, ինչպես եւ կարճատեւ զբոսանքներով:
Շարունակությունը` այստեղ: