Կորեացի ռեժիսոր Կիմ Կի-դուկը «Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառտատոնի պատվավոր հյուրն է: Այս օրերին փառատոնի շրջանակներում ցուցադրվում են նաև նրա ֆիլմերը, և հայ հանդիսատեսից շատերը հենց այս  շրջանում են ծանոթանում ռեժիսորի հետ:

 

 

Նաիրի կինոթատրոնում երեկ կայացավ ռեժիսորի «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ… և նորից գարուն» ֆիլմի ցուցադրությունը: Դատելով այն փաստից, որ դահլիճը լիքն էր, կարելի է ասել՝ այն հետաքրքրել է հայ հանդիսատեսին:

«Հետահայաց ցուցադրություններ» ծրագրի շրջանակներում ներկայացվող ֆիլմում ներկայացվում են տարվա եղանակներն ու մարդու կյանքը՝ եղանակները զուգահեռելով տարիքի հետ: Մեկուսի լճի լողացող փոքրիկ տաճարում ծեր վանականի ու նրա աշակերտի խաղաղ կյանքն ընհատվում է երիտասարդ աղջկա հյուրընկալությամբ, որից հետո ամեն բան փոխվում է…

 

 

Այս ֆիլմում խոսքերը բավականին քիչ էին. ռեժիսորն իր հմտությամբ կարողացել է ասելիքն առանց շատ խոսքերի էլ տեղ հասցնել:

Ֆիլմում նկարահանվել են Օհ Յոն-սուն, Կիմ Կի-դուկը, Կիմ Յոուն-մինը, Սո Չե-քյոնը, Հա Յո-չինը:


Ֆիլմը դիտեց Ամալյա Հովհաննիսյանը