Նարեկ Բավեյանը, որն այս շրջանում վարում է ստեղծագործական ակտիվ կյանք` հանդես գալով նաեւ “Սիրո կամուրջ” մյուզիքլում, օրերս նկարահանվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում` այդ կերպ ցուցադրելով իր մեկ այլ գործունեության արդյունքը:): 

 
Նարեկ Բավեյանը
 


Լավ մարզավիճակում գտնվող երգիչը մեզ հետ զրույցում նշել է, թե մարմինը կոփելու առաջին քայլերն արել է դեռեւս պատանեկան տարիքում` հաճախելով այն զորամաս, որտեղ հայրը ծառայել է որպես սպա.“Ծառայությունս էլ անցկացրել եմ մարտական հատուկ ջոկատում, ուր շատ կարեւոր էր զինվորի ֆիզիկական պատրաստությունը: Հիմա մարզվում եմ ինքնուրույն` կիրառելով այն հնարքները, որ նախկինում սովորել եմ մարզիչներից: Մշտապես հետեւում եմ կառուցվածքիս. դա առողջ ապրելակերպի գրավականն է, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս գեղեցիկ տեսք ունենալ”: 

 
Նարեկ Բավեյանը
 


Կանայք նախընտրում են իրենց կողքին ունենալ ուժեղ եւ հոգատար տղամարդ: Նարեկից հետաքրքրվեցինք` իր մտերիմներին պաշտպանելու համար հաճախ է գործի դնում բռունցքները.“Բնույթով խաղաղասեր եմ, աշխատում եմ նման իրավիճակները հարթել խոսքի միջոցով, եթե չի ստացվում, բնականաբար, հերթը հասնում է բռունցքներին: Կան մարդիկ, ովքեր զգացել են դրանց զորությունը:)”:


Շարունակությունը` այստեղ: