Այսօր` հուլիսի 15-ի գիշերը 00:40-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գարեգին Նժդեհի և Արցախի փողոցների խաչմերուկում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Կայքի տեղեկություններով` իրար են  բախվել Երևան քաղաքի Մամիկոնյանց 43 շենքի բնակիչ, 45-ամյա երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանի վարած Volkswagen Passat մակնիշի 24 SO 984 համարանիշի և Հրաչյա Քոչարի 13 շենքի բնակիչ, 48-ամյա Տիգրան Աղաջանյանի վարած Mercedes մակնիշի 64 SU 006 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վթարից հետո վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

 

 

PressIdent.am-ի հետ զրույցում, սակայն, երգիչ հաղորդավար Սամվել Գրիգորյանի քույրը` երգչուհի Արմինե Գրիգորյանը, հավաստիացրեց, որ այս պահին եղբայրը ոչ թե հիվանդանոցում է, այլ տանը քնած է: «Չեմ հասկանում, թե որտեղից են նման տեղեկություններ տարածվել: Ճիշտ է, վթար է տեղի ունեցել, սակայն վարորդները չեն տուժել: Նրանք պարզապես իրենց ապահովության համար շոկից հետո հիվանդանոց են գնացել` համոզվելու, որ ամեն ինչ կարգին է»,- ավելացրեց Արմինե Գրիգորյանը: Ըստ նրա՝ եղբայրն այնքան լավ է իրեն զգում, որ այսօր երեկոյան էլ պատրաստվում է աշխատանքի գնալ:


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը