Բուլղարիայի Բուրգաս քաղաքի մշակութային կենտրոնում բացվել է «Հայաստան. հնագույն և ժամանակակից» խորագրով լուսանկարչության ցուցահանդես: Պլովդիվում Հայաստանի պատվո հյուպատոս Եղիազար Ուզունյանը նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանը երկու բուլղարացիների աչքերով:

 

Ծրագիրն իրականացրել են սիրողական լուսանկարիչներ Խրիստո Դիմիտրովը և Միլկո Լլիևը, ովքեր իրենց լուսանկարներում ցուցադրում են Հայաստանի հիշարժան և յուրահատուկ վայրերը:

 

Ցուցահանդեսին ներկա են եղել Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, այնտեղ գործող հայկական պարային խմբեր, ինչպես նաև բուլղար հասարակական ու մշակութային գործիչներ: