Ամերիկահայ թմբկահար, կոմպոզիտոր, աշխարհահռչակ System of a Down խմբի անդամ Ջոն Դոլմայանը ԱՄՆ-ում հայտնի Reddit սոցիալական լրատվական կայքում կազմակերպված հարց ու պատասխանի ժամանակ պատասխանել է Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սոցկայքի թուրք օգտատերերից մեկը գրել է Դոլմայանին, որ նրա երգերի երկրպագու է, և System of a Down-ի թուրք երկրպագուներն անհամբերությամբ սպասում են խմբի համերգին հենց Թուրքիայում: Օգտատերը հետաքրքրվել է` արդյոք System of a Down-ը հանդես կգա՞ իրենց երկրում, որ իր երազանքն ի կատար կածվի:
«Ձեր երազանքն իրականություն կդառնա, եթե Թուրքիայում ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Եվ շնորհակալ եմ ձեզ սիրո համար»,- պատասխանել է Դոլմայանը: Օգտատերերից մյուսի հարցին՝ արդյոք թմբկահարը և System of a Down-ը պատրաստվում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համար ինչ-որ համերգ կամ այլ բան կազմակերպել, Ջոն Դոլմանյանը նշել է, որ խումբը քննարկում է դա, բայց այս պահին դեռևս ոչ մի ծրագիր չկա:
Լայն ժողովրդականություն վայելող Reddit.com կայքի համահիմնադիրն Ալեքսիս Օհանյանն է: Սոցիալական լրատվական կայքում հաճախ են կազմակերպվոււմ հարց ու պատասխաններ հայտնի մարդկանց հետ: