PressIdent.am-ին հայտնի է դարձել, որ կոմպոզիտոր, ջազմեն Մարտին Վարդազարյանը Նորք-Մարաշ սրտաբանական հիվանդանոցում է: 76-ամյա մաեստրոյի առողջական վիճակի մասին մանրամասներ պազելու համար խոսեցինք վերջինիս հետ, ով իրեն հատուկ հումորով պատասխանեց մեր հարցերին:

 

«Ինձ լավ եմ զգում այնքանով, որ վաղը կգնամ տուն,- ասաց մաեստրոն և հավելեց, որ սրտի ստենտավորում են արել: -Ամեն ինչ կարող ենք անցած համարել. այժմ գնում եմ նորից ճնշումս չափելու. իմ ոտքով գնում-գալիս եմ»,- ավելացրեց նա:

 

Մաեստրոն նշեց, որ հուլիսի 6-ի երեկոյան ինֆարկտ է տարել: Սկզբում նրան տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց, որտեղ մի ստենտ են դրել, որից հետո տեղափոխվել է Նորք Մարաշ հիվանդանոց, որտեղ ևս երկու անգամ ստենտավորել են սիրտը: «Երևի բավական է, երեքից ավել չարժե»,- ավելացրեց Մարտին Վարդազարյանը:

 

PressIdent.am առողջություն է մաղթում մաեստրոյին:

 

 

Լուսանկարը` Արմենպրեսսի


Արևիկ Իսաջանյան