Aroxj.am-ը գրում է.
Հայաստանում էնտերովիրուսը գլուխ է բարձրացրել: Միայն վերջին երկու ամիսներին գրանցվել է էնտերովիրուսով հիվանդացության 92 դեպք: Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար 30 դեպքով ավելի շատ է: Ազգային իմունականխարգելման ծրագրի ղեկավան Գայանե Սահակյանի խոսքով, վիրուսով վարակվածների մեծ մասը 5-6 տարեկան երեխաներ են:
Էնտերովիրուսը հենց երեխաների մոտ է վառ արտահայտվում. մեծահասակները ավելի հեշտ են տանում վարակը: Հայաստանի երեք հիվանդանոցներում այժմ էնտերովիրուսով հիվանդների համար՝ առանձնացված բաժիններ կան «Արաբկիր» բժշկական կենտրոնում, «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Էնտերովիրուսը տարածվում է՝
Օդակաթիլային ճանապարհով
Կենցաղային կոնտակտների միջոցով
Կարող է փոխանցվել սննդով
Էնտերովիրուսի ախտանիշներն են
Կախված նրանից, թե վերը նշված երեք ճանապարհներից, որով է մարդը հիվանդացել ախտանիշները կարող են տարբեր լինել՝
Սուր շնչառական հիվանդություններին ու հարբուխին բնորոշ ախտանիշները ի հայտ են գալիս, եթե հիվանդը վարակվել է օդակաթիլային ճանապարհով
Բարձր ջերմություն, սրտխառնոց, ցավեր որովայնի շրջանում ախտանիշները լինում են, երբ հիվանդը վարակվել է աղիքային ճանապարհով՝ այսինքն սննդի միջոցով:
Շարունակությունը` այստեղ: