ԱՄՆ-ում բացել են աշխարհի ամենաբարձր և ամենաարագ «ազատ անկում» ատրակցիոնը: Նյու Ջերսիի զվարճանքների զբոսայգու այցելուներն «ընկնում են» 40-հարկանի շենքի բարձրությունից՝  մնալով անվնաս:

 

Նոր ատրակցիոնը կոչվում է «Զումանջարո. ճակատագրական անկում»: Այցելուները ութ-ութ տեղավորվում են խցիկներում: Վերելքի ամենաբարձր կետում՝ 120 մետր բարձրության վրա, ուր նրանք հասնում են կես րոպեի ընթացքում, տեսանելի են Ֆիլադելֆիայի երկնաքերերը, որոնք այդտեղից գտնվում են 80 կիլոմետր հեռավորության վրա: Բայց դրանք դիտել հազիվ թե հաջողվի, որովհետև բառացիորեն մեկ վայրկյանից վերևում գտնվողներն սկսում են ընկնել ժամում մոտավորապես 150 կիլոմետր արագությամբ:

 

Ատրակցիոնի բացումը զուգադիպել է զվարճանքների զբոսայգում հիմնադրամն 40-ամյակին: