Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները մշակել են ցուցամատին հագցվող փոքրաչափ սարք, որը թույլ տեսողություն ունեցող մարդկանց թույլ Է տալիս կարդալ:

 

FingerReader սարքը, որը նման է մատանու, թույլ է տալիս կարդալ և թարգմանել ցանկացած տպագիր արտադրանք: Մատանու վրա տեղակայված է մինի խցիկ, որն սքանավորում է տեքստը, ուստի ընթերցման համար բավական է մատանիով ցուցամատն ուղղել հարկավոր տեքստի վրա: Ծրագրային ապահովումն ընթերցում է տեղեկատվությունը և ճանաչում է բառերը: Սարքը նաև հանդերձված է մինի-թրթռաշարժիչով, որը գործի է դրվում այն դեպքում, երբ մատն ուղղված է առանց տեքստի դատարկ լուսանցքին: Ձայնը վերարատադրում է բառերը և արագորեն թարգմանում գրքերը կամ, օրինակ՝ ռեստորանի ճաշացուցակը:   

 

Մշակողները կարծում են, որ սարքն առանձնահատուկ ժողովրդականություն կվայելի կույր մարդկանց շրջանում, սակայն տեսունակների համար նույնպես նման գաջեթի օգտագործման հարմարությունն անառարկելի է՝ հատկապես որպես թարգմանիչ ճանապարհորդությունների ընթացքում: