Aroxj.am-ը գրում է.

 

Բոլորը ասում են, որ համակարգիչը վնասում է տեսողությունը: Այո: Դա բոլորին հայտնի է, սակայն համակարգիչը մենք հիմնականում օգտագործում ենք աշխատավայրում, իհարկե, նրանք, ովքեր կախվածություն ունեն «կպնում են» համակարգչի մոնիտորին նաև տանը: Սակայն օրվա բոլորին ժամերին ու ամենուր մեզ հետ են բջջայինները, սմարթֆոններն ու պլանշետները:  Վերջին հետազոտությունները պարզել են, որ սմարթֆոնների ու պլանշետների վնասակարությն ցուցիչը աչքերի համար ավելի բարձր է, քան համակարգչինը: Իհարկե, արջի ծառայություն կլինի խորհուրդ տալ չօգտագործել պլանշետներ ու սմարթֆոնները՝ առաջին հերթին, որովհետև դա գրեթե անհնար է, երկրորդը՝ դա ժամանակակից մարդու կապի ու հաճախ նաև աշխատանքի կարևորագույն մասն է:


Այդ պատճառով Aroxj.am-ը ներկայացնում է 7 միջոց, ինչպես նվազագույնի հասցնել տեսողության վնասը ու միաժամանակ չհրաժարվել «օդի պես» անհրաժեշտ բջջայիններից, սմարթֆոններից ու պլանշետներից:

 

1.Հաճախ թարթեք աչքերը:  Նույն ուսումնասիրությունը պարզել է, որ սմարթֆոններին ու պլանշետներին նայելիս, մենք ավելի ուշ ենք թարթում աչքերը, քան անհրաժեշտ է: Սա աչքերում առաջացնում է չորություն, ինչն էլ հենց վնասում է աչքերին՝ հետևաբար նաև տեսողությանը:

 

2.  Օրենք 20/20/20:  Երբ պլանշետով կամ սմարթֆոնով կարդում եք, կինո եք դիտում կամ ուղղակի կայքից կայք եք տեղափոխվում, յուրաքանչյուր 20 րոպեն մեկ կտրվեք էկրանից, թճ վարկյան հայացքը ուղղեք 20 մետր հեռավորության վրա: Եթե ձեր տեսադաշտը այդքանի հնարավորություն չի տալիս, ապա գոնե 6 մետր:

 

3. Մի օգտագործեք թմարֆոնը կամ պլանշետը մթության մեջ: Սմարթֆոնի և պլանշետի էկրանի լույսը բավական վառ է և ուժեղ: Այն մթության հետ կոնտրաստ է ստեղծում, ինչը կրկնակի ազդեցություն է թողնում աչքերի վրա: Այնպես որ աշխատեք սարքը օգտագործել կամ լուսավորված սենյակում կամ ցերեկային լույսի ներքո:

 

 Շարունակությունը` այստեղ: