Հուլիսի 4-ին Մադրիդում թագուհի Լետիցիան մասնակցել է Իսպանիայի «Կարմիր խաչի» 150-ամյակին նվիրված միջոցառմանը: Լետիցիայի խոսքով` «Կարմիր խաչը» օգնում է բոլոր մարդկանց` անկախ իրենց մաշկի գույնի և ազգային պատկանելության:
Միջոցառման մեկնարկի ժամանակ մի թյուրիմացություն է պատահել: «Կարմիր խաչի» նախագահ Ռիչարդ Գորդոնը թագուհու անունը սխալ է արտասանել և նրան անվանել է Ֆելիսիտի, ինչը նշանակում է «երջանիկ»: Սակայն Լետիցիան ընդհանրապես չի նեղացել և հումորով է վերաբերվել այդ ամենին: