Անցած տարի այս օրը երգիչներ Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում տվեցին և ընտանիք կազմեցին: Իրենց պսակադրության, հարսանիքիբացառիկ անդրադարձը մեր լրատվամիջոցին վստահած զույգն այսօր նշել է ամուսնության տարեդարձը՝ մանրամասները դարձյալ վստահելով ESem.am-ին:

 

Ապագա մայրիկ Հռիփսիմեի խոսքով` կեսգիշերին Մարտինը ծաղկեփնջով տուն է եկել, շնորհավորել իրեն: «Երեկ միակ օրն էր, որ Մարտինը շուտ տուն եկավ»,-կեսկատակ-կեսլուրջ ասաց երգչուհին: Ըստ նրա՝ կեսգիշերին էլ փոխանակել են  նվերները. զույգը միմյանց ոսկյա զարդ է նվիրել:

 

 

 

Այսօր առավոտյան էլ նրանք շարունակել են նշել ամուսնության տարեդարձը իրենց ծնողների հետ: «Մեր ծնողները մեզ քաղաքից դուրս հրավիրեցին ու բնության գրկում միասին անցկացրեցինք այսօրը»,- ասաց Հռիփսիմեն, ում խոսքով` երեկոյան դարձյալ երկուսով կնշեն իրենց ուրախ առիթը:

 

ESem.am-ի հարցին ի պատասխան՝ Հռիփսիմեն նշեց, որ համատեղ կյանքի մեկ տարին բավականին շուտ է անցել իրենց համար: «Կարելի է ասել՝ տարվա կեսը երկրում չենք եղել. այս ընթացքում տարբեր երկրներում համերգներ ենք ունեցել,  անընդհատ շրջագայել ենք»,- նկատեց երգչուհին և ավելացրեց, որ մեկ տարվա իրենց ամենամեծ ձեռքբերումն ապագա փոքրիկն է:

 

 

Ըստ Հռիփսիմեի` այսօր հիշել են պսակադրության ժամանակ իրենց օրհնած քահանայի խոսքերը, որ համատեղ կյանքի ընթացքում մի շարք փորձություններ են լինում, որոնք պետք է հպարտորեն անցնել:

Հռիփսիմեն դժվարացավ նշել Մարտինի հետ ապրելը հեշտ է, թե դժվար: «Կարող եմ ասել, որ ժպիտով լի, երջանիկ մեկ տարի ենք միասին ապրել: Եթե կա սեր, փոխըմբռնում, ամեն ինչ հաղթահարվում է»,- շեշտեց երգչուհին: Նա ասաց, որ ինչպես ծննդյան տոներին, այսօր էլ բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են ստացել օրվա կապակցությամբ:

ESem.am-ը շնորհավարում է զույգին և  երկար տարիների համատեղ ու երջանիկ կյանք մաղթում:


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը