ԱՄՆ-ում պատրաստվել Է բժշկական ախտորոշման սարք, որը թույլ Է տալիս օպերատիվ կերպով որոշել մարդու օրգանիզմում գլյուկոզայի պարունակության մակարդակը՝ առանց արյան անալիզի: Եզակի մշակումը նախատեսված Է ամենից առաջ շաքարախտով հիվանդների համար: Նրանք կարող են ապարատից օգտվել տնային պայմաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Medgadget հանրաճանաչ ցանցային հրատարակությանը:
«Փաստորեն սարքն իրենից ներկայացնում Է թքի անալիզատոր, որով որոշվում Է առողջության համար կարեւորագույն ցուցանիշներից մեկը,- նշում են մասնագետները:- Սա առաջին նման սարքն Է աշխարում: Ավելի վաղ գլյուկոզայի մակարդակը որոշվում Էր սոսկ արյան անալիզի արդյունքների հիման վրա»:
Անալիզատորը, որն ստացել Է «պլազմային տաշտիկ» անվանումը, մշակել են Փրովիդենսի Բրաունի համալսարանի գիտնականները: Այն նախագծված Է նանոտեխնոլոգիաների օգտագործմամբ: «Սարքը կարող Է հաշվել կենսամոլեկուլների քանակն այնպիսի բարդ նյութերում, ինչպիսիք են մարմնի հեղուկները»,- հայտնել են մշակողները: Սարքն ամենից առաջ մեծ զգայունություն ունի գլյուկոզայի նկատմամբ: Մարդու թքի համալիր անալիզի արդյունքը հայտնի Է դառնում երկու րոպեի ընթացքում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: