Bravo.am-ը գրում է.

 

Հայկական ամենառեգիոտ բենդը` “Ռեինկարնացիան”, երեկ` ամռան երկրորդ ամսվա առաջին օրը, երաժշտասերներին ներկայացրեց իր նոր ձայնասկավառակը: Ավանդույթի համաձայն, “Սպիտակ”-ը ներկաներին բաժանվեց անվճար, իսկ շնորհանդեսին հաջորդեց համերգը, որին հնարավոր էր հետեւել նաեւ reincarnation.am-ում:

 
Ռոլանդ Գասպարյանը
 


“Սպիտակ իմաստնություն, սպիտակ գիտակցություն, սպիտակ է իմ սրտում’’. երգեց խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը. հետո էլ պատմեց.“Սպիտակը հոգեվիճակ է, մեր անցած ուղին է եւ նվաճումները: Մենք դեռ սպիտակ հոգեվիճակում ենք, բայց, ով գիտի, գուցե վաղն ամեն ինչ դեղնի’’:

 

 

Հետեւելով “դրես կոդ”-ին` միջոցառման հյուրերն “EL Garden” էին ժամանել սպիտակ հագուստով` վայելելու “Ռեինկարնացիա”-ի կենդանի կատարումները: Ռեգգի-բենդը հնչեցրեց ինչպես նոր ձայնասկավառակից ստեղծագործություններ, այնպես էլ հին ու սիրված երգեր:

 
Ռոլանդ Գասպարյանը եւ Գայանե Հովհաննիսյանը
 


Խմբի 4-րդ ալբոմը` “Սպիտակ’’-ը, ներառում է 7 երգ, որոնք Ռոլանդն այլ կերպ է անվանում.“Ամեն ինչ սկսվեց Երեւանին ուղղված մեր նամակից, հետո շարունակեցինք նամակագրությունն արդիական տարբեր թեմաներով: Յուրաքանչյուր նամակ կարեւոր հաղորդագրություն ունի` ամփոփված սպիտակ գույնի ներքո”:

 

Շարունակությունը` այստեղ: