Այն տան բնակչուհու ազգականը, որտեղ 60-ական թվականներին հարկաբաժին Է վարձել ամերիկացի հեղինակ-կատարող Բոբ Դիլանը, գտել Է երկու տուփ, որոնցում եղել են երաժիշտի՝ նախկինում անհայտ մի քանի ձայնասկավառակներ: Այդ մասին հուլիսի 2-ին գրել Է Guardian-ը:

 

Անսովոր արխիվը հայտնաբերել Է կնոջ եղբայրը, որն ապրել Է այն տանը, որտեղ 60-ական թվականների վերջին – 70-ական թվականների սկզբին հարկաբաժին Է վարձել Դիլանը: Հավաքելով իր քրոջ հին իրերը՝ նա հանկած գտել Է երկու տուփ՝ «Հին ձայնագրություններ» մակագրությամբ, որոնցում եղել են 149 այսպես կոչված ացետատային փոքրատպաքնակ սկավառակներ: Հետագայում նա կապվել Է հավաքորդ Ջեֆ Գոլդի հետ, որն անմիջանպես առաջարկել Է գնել դրանք:

 

Ինչպես նշել Է թերթը, սկավառակների վրա ձանագրված են եղել երաժշտի՝ ավելի վաղ չհրատարակված կամ անհայտ երգեր եւ այլ կատարողների ստեղծագործությունների քավեր-վերսիաներ, որ նա արել Է Nashville Skyline, Self Portrait и New Morning (1969-1970 թվականներ) ալբոմների ձայնագրման շրջանում: Մի քանի ձայնագրություններ, ըստ հրատարակության տվյալների՝ արդեն հանված են վաճառքի, ամենաբարձր գինը յոթ հազար դոլար Է:

 

Ավելի վաղ Նյու Յորքի Sothebys-ի աճուրդում վաճառվել Է Բոբ Դիլանի "Like a Rolling Stone" երգի սեւագրությունը: