Պոլսահայ աշխարհառչակ լուսանկարիչ Արա Գյուլերին, ով Թուրքիայում հայտնի է «Ստամբուլի աչք» մականունով, շնորհվել է Բողազիջի (Բոսֆորի) համալսարանի «պատվո դոկտորի» կոչում: Այս մասին հայտնում է CNNTurk հեռուստաալիքը:

 

1970-ականներից «համաշխարհային մասշտաբի լուսանկարիչ» հայտնի Արա Գյուլերին պատվո դոկտորի թիկնոցը և կոչում շնորհվելու մասին փաստաթուղթը հանձնել է համալսարանի ռեկտոր Գյուլայ Բարբարոսօղլուն: Այդ կոչումը Արա Գյուլերին տրվել է «արվեստի աստիճանի հասցված լուսանկարների, Թուրքիայի պատմությունն ու ընթացիկ կյանքը աշխարհին ճանաչել տալու» համար: 

 

Հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքը: