Դերասանուհի Անաիս Սարդարյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը. նա 26 տարեկան դառձավ: ESem.am-ի հետ զրույցում Անաիսը նշեց, որ կեսգիշերին իր տուն են գնացել ընկերները: «Նրանցից մեկը ինձ միջանցք կանչեց, մեկ րոպե սպասեցինք, կեսգիշերն ազդարարվեց ու առաջին շնորհավորանքն ու մաղթանքն ինքն ասաց»,-պատմեց դերասանուհին և չմոռացավ շնորհակալություն հայտնել իր նվիրված ու անբաժան ընկերներին, ովքեր ամեն պահին իր կողքին են:
Կեսգիշերն ընկերների ու ծնողների հետ անցկացնելուց հետո Անաիսը մեկնել է Մոսկվա` ծննդյան տոնն այնտեղ նշելու: «Այս տարի վերջապես խենթություն արեցի, մի օր առաջ որոշեցի փոխել պլաններս. մի քանի ժամում տոմս գնեցի ու ահա այստեղ եմ` Մոսկվայում, քույրիկիս ընտանիքի հետ»,-ESem.am-ին հայտնեց 26-ամյա դերասանուհին, ով այս տարի ծննդյան օրը Մոսկվայի ռեստորաններից մեկում է նշել: «Ցավում եմ, որ բոլոր ընկերներս ինձ հետ չեն, բայց Մոսկվայում էլ շատ ընկերներ ունեմ, որոնց հետ էլ կնշեմ տարեդարձս»,-ավելացրեց Անաիսը և տեղեկացրեց, որ ծննդյան տոնից հետո դեռ երեք-չորս օր էլ կմնա Մոսկվայում, որից հետո քույրիկի ընտանիքի հետ միասին կվերադառնա:
Ըստ Անաիսի` այս տարի էլ իր կյանքում ոչինչ չի փոխվել. երջանիկ է, որ իր ծնողների զավակն է ու շնորհակալ է նրանց` իրեն կյանք տալու համար:
ESem.am-ը շնորհավորում է դերասանուհուն և անձնական ու ստեղծագործական հաջողություններ մաղթում: