Շատ կանայք խելացի լինելը համարում են իրենց գլխավոր հաղթաթուղթը: Սակայն լինել խելացի և ջանալ միշտ և ամեն ինչում ճիշտ լինել, ամենամեծ հիմարությունն է կնոջ կյանքում:

 

Լինել խելացի կին, լավ է, սակայն ավելի լավ է լինել իմաստուն կին:


Ահա ութ իրավիճակ, որոնք ցույց կտան, թե ինչով է խելացի կինը տարբերվում իմաստուն կնոջից:

 

1.    Եթե ամուսինը սխալ է թույլ տվել:

  • Խելացի կինը, նկատելով ամուսնու սխալը, երեսով կտա՝ հիշեցնելով, որ ասել է նրան այդ մասին:
  • Իմաստուն կինը կաջակցի, երբեմն էլ ցույց կտա, թե ոչինչ չի նկատել:

2.    Ճգնաժամային իրավիճակում:

  • Խելացի կինը ճգնաժամային իրավիճակում ղեկը կվերցնի իր ձեռքը և ամուսնուն կսովորեցնի ճիշտ ապրել:
  • Իմաստուն կինը  նրբորեն ուղղություն ցույց կտա և կոգևորի ամուսնուն՝ հասնել դրան:
  1. 3.    Երբ հարկավոր է դաս տալ երեխային:
  • Խելացի կինը երեխաներին անպայման մաթեմատիկա կսովորեցնի:
  • Իմաստուն կինը նրանցից յուրաքանչյուրի մեջ կփորձի անհատականություն տեսնել:

 4.    Աշխատավայրում:

  • Խելացի կինը աշխատավայրում ջանում է ամենալավը լինել և սխալներ թույլ չտալ, ինչի պատճառով գործընկերները նրան վերապահումով կվերաբերվեն:
  • Իմաստուն կինը փորձում է աշխատավայրում ջերմ և դրական մթնոլորտ ստեղծել:

 5.    Երբ ցանկանում է խորհուրդ տալ:

  • Խելացի կինը կխառնվի իր հասուն երեխաների կյանքին, տալ նրանց խոչհուրդներ, որոնք նրանք չեն խնդրել, խորհուրդ կտան, թե ինչպես մեծացնեն երեխաներին:
  • Իմաստուն կինը թույլ է տալիս, որ երեխաները սեփական կենսափորձը կուտակեն, և կքաջալերի նրանց ցանկացած իրավիճակում:

 6.    Սկեսուրի հետ հարաբերություններում:

  • Խելացի կինը կպայքարի սկեսուրի ազդեցության դեմ, կպնդի իր անկախությունը ծնողներից, կվիճի, երբ նրանք փորձեն խորհուրդներ տալ:
  • Իմաստուն կինը կսովորի ժպտալ, լուռ լսել, համաձայնել և… անել՝ ըստ իր ուզածի՝ սիրով:

 7.    Աշխարհը փոխելու մտադրությամբ:

  • Խելացի կինը ցանկանում է փոխել ողջ աշխարհը, վերափոխելով շրջապատի բոլոր մարդկանց:
  • Իմաստուն կինը կսկսի փոխել ինքն իրեն և մյուսներին կընդունի այնպես, ինչպիսին նրանք կան:

 8.    Երջանկության մասին կարծիքը:

  • Խելացի կինը կարծում է՝ երջանիկ է նա, ով ճիշտ է:
  • Իմաստուն կինը գիտի, որ ճիշտ է նա, ով երջանիկ է:

 

Աղբյուրը՝  cluber.com.ua

ESem.am