Աֆղանստանում պաղպաղակի արատադրությունը գերազանցում Է բոլոր ռեկորդները:
Ըստ գործակալության տվյալների՝ Աֆղանստանում պաղպաղակի ինդուստրիայի գլխավոր կենտրոնը Հերաթի արևմտյան նահանգն Է: «Ընթացիկ տարում մեր արտադրանքը պաշտոնապես ճանաչվել Է լավագույնը և ամենաորակյալը երկրում,- հարցազրույցի ժամանակ հայտարարել Է «Հերաթի պաղպաղակ» ֆաբրիկայի տնօրեն Ալի Ահմադ Ֆաիզին:- Մենք օրական արտադրում ենք շուրջ 30 տոննա պաղպաղակ, որը վաճառվում Է Աֆղանստանի 24 քաղաքներում»:
«Դա արդեն լավ ավանդույթ Է դարձել: Այցելուները մշտապես աֆղանական պաղպաղակ են խնդրում, որը շատ ավելի համեղ Է արտասահմայան նմանակներից,- լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ ընդգծել Է մայրաքաղաքի սրճարաններից մեկի սեփականատեր Մուժեբուլլան:- Ամենից շատ այն պատվիրում են կանայք, երեխաները և ուսանողները»:
Պաղպաղակի աֆղանացի արատադրողները հեռանկարում մտադիր են դուրս գալ վաճառահանման նոր շուկաներ: «Մեր ֆաբրիկան կարող Է թողարկել եռապատիկ ավելի շատ պաղպաղակ,- նշել Է Ալի Ահմադ Ֆաիզին,- իսկ անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք ամենակարճ ժամկետներում գործարկել մի քանի նոր արտադրամաս»:
Ինչպես նշում են տեղացի փորձագետները, ապագայում պաղպաղակը կարող Է դառնալ տարածաշրջանի այլ երկրներ արտահանվող ապրանքներից մեկը: