Վաղը` հուլիսի 1-ին, Ամերիկյան համալսարանում կկայանա երիտասարդ նկարիչ Տիգրան Թադևոսյանի «Կանաչ արև» խորագիրը կրող ցուցահանդեսը: Նշենք, որ Թադևոսյանը 2013թ-ին արժանացել է Վանաձորի լավագույն երիտասարդ նկարիչ կոչմանը: Նկարիչն առանձնանում է իր հետաքրքիր ոճով և գունային զգացողությամբ: Տիգրանը երբեմն գունային գամմայի ընտրությամբ ձեռնոց է նետում ընդունված կանոններին ու համադրում ոչ համադրելի գույներ: