Երգչուհի Սյուզի Մելիքյանն ամուսնությունից հետո ստեղծագործական նորություններ չի ունեցել, սակայն, նրա խոսքով, չի մոռացել երգչուհու իր կարիերայի մասին և պատրաստվում է նոր երգ թողարկել:

 

 

Երգչուհին  ESem.am-ին հայտնեց, որ նոր երգն արդեն պատրաստ է, սակայն դեռ չի հանձնում հանդիսատեսի դատին: «»Ցանկանում եմ երգի և տեսահոլովակի պրեմիերան միաժամանակ լինի, տեսահոլովակի որոշ աշխատանքներ արդեն ընթացքի մեջ են, սակայն նկարահանումները դեռ չենք արել: Տեսահոլովակը պատրաստ կլինի, հավանաբար, սեպտեմբերին,- ասաց  երգչուհին: Մանե Հակոբյանի հեղինակային երգի անվանումը Սյուզին այժմ գաղտնի է պահում:)

 

 

Երգչուհին ESem.am-ին տեղեկացրեց նաև, որ սկսելու է աշխատել որպես դիմահարդար: Թեև մեր նախորդ զրույցում նա ասել էր, որ «հավեսի համար» է աշխատում, սակայն փոխել է մտադրությունը: «Չեմ կշտանում, տարերքի մեջ եմ ընկել»,- նոր աշխատանքի մասին ոգևորությամբ ասաց նա և հավելեց, որ իր անկյունը կունենա հարսանյանց սրահներից մեկում: «Այնտեղ մթնոլորտն ավելի հետաքրքիր է»,- կարծում է Սյուզին, ով դեռ չգիտի՝ առաջիկայում իր սրահը կբացի՞, թե՞ ոչ:

 

Ըստ երգչուհու՝ որպես դիմահարդար իր ծառայությունները կհամապատասխանեն շուկայանական գներին և շատ թանկ չեն լինի:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը