«Ժողովրդական երգիչ» նախագծից հանրությանը հայտնի երիտասարդ կատարողներ Արաքսյա Ամիրխանյանը, Սուրեն Ավոյանը, Գրիգոր Միրզոյանը, Եվա Թաշչյանը, Նարեկ Պողոսյանը, Դավիթ Խաչատրյանը, Եվա Եգանյանը, Նշան Մանուչարյանն ու Արմեն Դավթյանը հուլիսի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կերգեն հանուն փոքրիկների: Կենդանի նվագակցությունբ կայանալիք բարեգործական համերգի հասույթը կտրամադրվի հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ ձիաբուժության անվճար թերապիա անցնելու համար:
Երեխաները թերապիա կանցնեն «Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնում: 2008 թվականին ստեղծված «Կենտավր» հիպոթեիապիայի կենտրոնը իրականացնում է ձիերի օգնությամբ թերապիա՝ ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ: Բուժման այս մեթոդի հիմքում ընկած է ձիու շարժումը և էմցիոնալ շփումը ձիու հետ: Այն վերականգնողական միակ միջոցն է, որը միաժամանակ ապահովում է ֆիզիկական, մտավոր և հոգեբանական ազդեցություն: Հիպոթերապիան համարվում է ամենաազդեցիկ վերականգնողական միջոցներից մեկը մի շարք խնդիրների դեպքում, որոնք են՝ մանկական ուղեղային կաթվածը, աուտիզմը, տարբեր ողնաշարային, նյարդային և հուզական խնդիրները, Դաունի համախտանիշը, մտավոր հետամնացությունը և այլն:
Շտապե´ք ձեռք բերել համերգի տոմսերը, մի քանի ժամ վայելել երիտասարդ կատարողների համերգն ու. հաճելին համատեղելով օգտակարի հետ. աջակցեք փոքրիկներին:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը