Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը Twitter սոցիալական ցանցի առավել ակտիվ օգտատերն Է Եվրոպայի պետությունների ու կառավարությունների բոլոր ղեկավարների շրջանում: Այդ մասին վկայում են այն տվյալները, որոնք հրապարակվել են BursonգMarsteller միջազգային փիառ-գործակալության կողմից:

 

Սուլբերգը, որի հաղորդագրություններին Twitter-ում բաժանորդագրված Է 95 հազար մարդ, հրապարակումների ռեկորդային թվաքանակով չի առանձնանում. այդուհանդերձ, Նորվեգիայի պահպանողականների ղեկավարը արեւմտյան երկրների մյուս իր գործընկերներից շատ անգամ ավելի հաճախ Է պատասխանում հարցերին, որոնք նրան տալիս են մյուս օգտատերերը: Գործակալության գնահատումների համաձայն՝ Սուլբերգի թվիթների (հաղորդագրություններ) 74 տոկոսը բաժին է ընկնում նրա ֆոլովերների (բաժանորդների) հետ ուղղակի շփմանը: Այդ ցուցանիշով Նորվեգիայի վարչապետին գերազանցում են միայն չորս բարձրաստիճան քաղաքական գործիչներ՝ Ուգանդայի վարչապետը, Էկվադորի նախագահը, ինչպես նաև Ռուանդայի արտաքին գործերի նախարարը և վարչապետը:

 

BursonգMarsteller-ը երրորդ տարին անընդմեջ միկրոբլոգների ցանցի քաղաքականության ընդգրկուն հետազոտություն Է անցկացնում: Դրա նպատակն Է՝ բացահայտել նոր միտումները միկրոբլոգների ժողովրդականություն վայելող ծառայության օգտագործման բնագավառում, որը վերջին տարիներին ամբողջ աշխարհում լայն տարածում Է գտել բարձրաստիճան քաղաքական գործիչների ու դիվանագետների շրջանում: Այս տարի «հետազոտությունների օբյեկտներ» են դարձել ընդհանուր առմամբ 644 նախագահներ, վարչապետներ և արտաքին գործերի նախարարներ՝ ավելի քան 160 երկրներից: