"New York Musical Theatre Festival"-ի այս տարվա ամենահետաքրքրական և սպասելի միջոցառումը Բիլ և Հիլարի Քլինթոնների մասին մյուզիքլի պրիմիերան է լինելու: Մյուզիքլը կցուցադրվի հունիսի 18-ից մինչեւ 25-ը, Signature թատրոնում: Մյուզիքլում կլինի երկու Բիլ Քլինթոն, որոնց փրկությամբ պետք է զբաղվի Հիլարի Քլինթոնը:

 

Ըստ մյուզիքլի հեղինակների, կերպարները մի քանի ժամնվա ընթացքում պետք է փորձեն ապացուցել, որ քաղաքականությունը հիմարների համար նախատեսված շոու է:

 

Մյուզիքլում Բիլ Քլինթոնի դերը կխաղան Քենզլեր Կառլն ու Դյուկ Լաֆունը, իսկ Հիլարիին կմարմնավորի Ալեթ Թեյլորը: Մյուզիքում առանցքային կլինեն նաև ԱՄՆ 32-րդ նախագահի տիկին Էլեոնորա Ռուզվելտի ու Մոնիկա Լևինսկու դերերը, ում հետ ունեցած սկանդալակին սիրավեպը կարող էր վերջակետ դնել Քլինթոնի քաղաքական կարիերային:

 

Մյուզիքլի երաժշտությունն ու տեքստ գրել են ավստրալացի եղբայրներ Փոլ և Մայքլ Խոջերը: